
Սերժ Սարգսյանը՝ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին
ՀՀ դատական համակարգը քաղաքականացված է և դատավճիռները կախված են մեկ անձի կամքից․ ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Մասիսի համայնքապետ, ՀՀԿ վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի կալանավորմանը:
«Ակնհայտ է, որ ամբողջ դատավարության ընթացքում որևէ լուրջ ապացույց չի ներկայացվել՝ կապված Դավիթ Համբարձումյանի «հանցավոր գործունեության» հետ, բացի դրանից՝ այդ հոդվածով աննախադեպ ժամկետ է կիրառվել։ Այդ ժամկետը, բնականաբար, կիրառվել է, որպեսզի որևէ կերպ համաներումը չազդի այս պատժամիջոցի վրա»,-ասել է նա։
Դիտարկմանը՝ ինչո՞ւ արևմտյան կառույցները ձայն չեն հանում, Սերժ Սարգսյանը պատասխանեց․ «Պարզ է, շատ պարզ է, որովհետև նրանք սատարում են այսօրվա իշխանություններին, ոչ թե սկզբունքներով, այլ շահով են շարժվում»։
Հարցին՝ երբ որպես նախագահ շփվում էր արևմտյան կառույցների ներկայացուցիչների հետ, սա՞ էր իրենց պատկերացրած ժողովրդավարությունը, Սերժ Սարգսյանը կարճ պատասխանել է․ «Ոչ»:


