
Դավիթ Համբարձումյանը մնալու է վարչապետի մեր թեկնածուն․ Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դատարանի բակում անդրադարձել է Դավիթ Համբարձումյանի կալանավորմանն ու պատասխանել հարցին՝ ի՞նչ է լինելու իմպիչմենթի գործընթացը և հնարավո՞ր է արդյոք նոր թեկնածու առաջադրեն:
«Ոչ, որովհետև Դավիթ Համբարձումյանի մասով դեռ դատավճիռը օրինական ուժի մեջ չի մտել, բնականաբար, փաստաբանները բողոքարկելու են, և այդ ընթացքում նրա բոլոր իրավունքները պաշտպանվում են։ Դավիթ Համբարձումյանը մնալու է վարչապետի մեր թեկնածուն՝ իմպիչմենթի գործով»,-ասել է Սարգսյանը՝ հավելելով, որ Համբարձումյանին կալանավորել են ոչ միայն իմպիչմենթի գործընթացի, այլ նրա դիրքորոշման պատճառով։
Խոսելով Դավիթ Համբարձումյանին 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկելու որոշման մասին՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ ՀՀԿ-ում իրավական հարցերով զբաղվողներին խնդրել է փնտրել ու տեսնել՝ արդյոք այդ հոդվածով այդպիսի պատժաչափ երբևէ կիրառվել է։
«Շատ դաժան որոշում են կայացրել, այն պարզ պատճառով, որպեսզի համաներումը որպեսզի համաներումը որևէ ազդեցություն չունենա»,-ասել է Սարգսյանը։
Հարցին՝ Փաշինյանին հեռացնելու ի՞նչ պլաններ ունեն, ՀՀ երրորդ նախագահը նշել է․ «Մենք այլ պլան չունենք, քան իմպիչմենթի գործընթացն առաջ տանելը, եթե ուրիշներն այլ պլաններ և առաջարկներ ունեն, կլսենք սիրով»։


