13 Մայ
2026
13° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ես եկեղեցի կառուցող մարդ եմ, պիտի թալանած լինեմ, որ վերադարձնեմ․ Հովիկ Աբրահամյան

Ես եկեղեցի կառուցող մարդ եմ, պիտի թալանած լինեմ, որ վերադարձնեմ․ Հովիկ Աբրահամյան

Սամվել Կարապետյանի մասնակցությունը մեր երկրի կայացման գործում, ես դրա մասին խոսել եմ բազմիցս, անգնահատելի է: Բազմաթիվ հարցերով, մեր երկրի անկախության օրից սկսած, ինքն իր նպաստը բերել է մեր երկրի զարգացման գործում․ հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ իր գործով դատական նիստին ներկայանալուց առաջ։

Ինչ վերաբերում է իր դեմ փողերի լվացման մեղադրանքին, նա նշել է, որ այդ մեղադրանքներն իր հետ կապ չունեն։

«Ես եկեղեցի կառուցող մարդ եմ, փողեր չեմ լվացել, ասում են, բայց պիտի ապացուցեն։ Պիտի թալանած լինեմ, որ Նիկոլ Փաշինյանը հատիկ առ հատիկ վերադարձնի»,- ասաց նա։ 2026-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին հարցին էլ պատասխանել է, որ մասնակցելու է որպես ՀՀ քաղաքացի։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026