
Անհետ կորած 75-ամյա կինը հայտնաբերվել է Մարգարա գյուղի տարածքում
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչ 75-ամյա Ժաննա Անտոնյանը հայտնաբերվել է։ ABC Media-ն տեղեկացավ, որ կինը գտնվել է Արմավիրի մարզի Մարգարա գյուղի տարածքում։
Հիշեցնենք, որ 1950-ին ծնված Ժաննա Անտոնյանը, ըստ ընտանիքի անդամների, երեկ՝ հոկտեմբերի 31-ին, ժամը 15:00-ի սահմաններում դուրս էր եկել տնից ու չէր վերադարձել։
Ըստ տեղեկությունների՝ կինն Արցախից է, չէր հաշտվում հայրենիքի կորստի հետ՝ անդադար կրկնելով, թե ուզում է գնալ իր տուն։


