
Հաղարծին վանական համալիրի մոտակայքում ավտոբուս է շրջվել. կա 18 տուժած
Այսօր՝ ժամը 15։05-ի սահմաններում, Հաղարծին վանական համալիրի մոտակայքում ավտոբուս է շրջվել․ հայտնում է ՆԳՆ-ն:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարտական հաշվարկներ և ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբեր։
Նախնական տվյալներով՝ կա 18 տուժած։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոբուսի մեջ էին գտնվում Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներ:


