19 Մայ
2026
15° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հաղարծինում վթարի ենթարկված ավտոբուսում եղել են ուսանողներ. ABC Media-ին մանրամասներ են հայտնել

Հաղարծինում վթարի ենթարկված ավտոբուսում եղել են ուսանողներ. ABC Media-ին մանրամասներ են հայտնել

Հաղարծինում կողաշրջված ավտոբուսի ուղևորները չեն տեղափոխվել հիվանդանոց. ABC Media-ին պարզաբանեցին BusVoyage ընկերությունից։

«Լրատվականները գրում են, թե 28-20 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, բայց ոչ ոք չի տեղափոխվել. քերծվածքներ են ստացել, փառք Աստծո, բլորորը լավ են»-, ասացին ընկերությունից։

Ավտոբուսում Վալերի Բրյուսոի անվան պետական համալսարանի ուսանողներ են եղել։

«Հողի փլուզում է եղել Հաղարծինից վերադարձի ճանապարհին։ Խցանում է եղել, հողը փլուզվել է, ձորն է ընկել»,- եզրափակեց աշխատակիցը։

Հիշեցնենք, որ այսօր ավտովթար է տեղի ունեցել Հաղարծինի ճանապարհին. տուրիստական ավտոբուսը կողաշրջվել է։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026