14 Հնս
2026
23° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՆ-ը` Հաղարծինի վթարից տուժածների վիճակի մասին

ԱՆ-ը` Հաղարծինի վթարից տուժածների վիճակի մասին

Այսօր Հաղարծին վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով 18 տուժած տեղափոխվել է մարզային բժշկական կենտրոն. հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Այս պահին անցնում են անհրաժեշտ հետազոտությունները, ստանում համապատասխան բուժօգնություն:

Մեկ տուժածի առողջական վիճակը գնահատվում է ծանր, այս պահին վիրահատվում է, մյուսներինը` միջին ծանրության:

Ըստ անհրաժեշտության` հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով կկազմակերպվի երևանյան բուժհաստատություններ տեղափոխումը:

Ընտրություն 2026   Ընտրություն 2026