
Հաղարծինում տեղի ունեցած վթարի հետևանքով 30 տուժածից 20-ը դուրս է գրվել. ԱՆ
Հաղարծին վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության դիմած 30 տուժածից 20-ը անհրաժեշտ հետազոտություններ անցնելուց և բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել. հայտնում է Առողջապահության նախարարությունը:
Վիրահատված քաղաքացու առողջական վիճակը կայուն ծանր է, գտնվում է բժիշկների հսկողության տակ,
9 տուժածի բուժօգնությունը կազմակերպվել է երևանյան բուժհաստատություններում:
Հիշեցնենք՝ այսօր Հաղարծին վանական համալիրի մոտակայքում կողաշրջվել էր Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներին տեղափոխող ավտոբուսը:


