26 Ապր
2026
19° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նարեկ Սամսոնյանը կշարունակի հացադուլը

Նարեկ Սամսոնյանը կշարունակի հացադուլը

Նարեկ Սամսոնյանը փաստացի կշարունակի հացադուլը, մինչև ստացիոնար բուժման մեկնարկը. ABC Media-ին ասել է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Սամսոնյանին «Իզմիրլյան» ԲԿ-ից տեղափոխել են Արմավիր ՔԿՀ։ Նրան բուժող բժիշկը հացադուլը դադարեցնելու և վերջինիս հոսպիտալացման ցուցում է տվել, սակայն Սամսոնյանը հացադուլը շարունակելու է, մինչև չանցնի ստացիոնար բուժման»,-ասել է Մելիքյանը։

Ըստ փաստաбանի՝ ՔԿՀ-ի բժշկական կենտրոնը խոստացել է, որ Սամսոնյանին վաղը, փաստաթղթերի ստուգումից հետո, նորից կտեղափոխեն բուժհաստատություն, որտեղ էլ վերջինս կդադարեցնի հացադուլն ու կսկսի բուժումը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026