28 Ապր
2026
13° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» խմբաքանակի վաճառքը

Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» խմբաքանակի վաճառքը

Ռուսական պետական «Անկեղծ նշան» պիտակավորման համակարգը կասեցրել է «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը առցանց և ոչ առցանց խանութներում: Առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Ռևազ Յուսուպովը РБК-ին հայտնել է, որ շրջանառության մեջ է եղել 338,000 շիշ, որոնց վաճառքն այժմ արգելափակված են ստուգման համար։

Կասեցումը պայմանավորված է «Ռոսպոտրեբնադզորի» նամակով, որում գործակալությունը նշել է «անհետաձգելի միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին՝ Ռուսաստանի քաղաքացիների կյանքին և առողջությանը հնարավոր վնասը կանխելու համար»: Արգելափակման պատճառը «պարտադիր պահանջների խախտումներն» են։

Արգելվել են 2026 թվականի փետրվարի 17-ի և 2026 թվականի մարտի 5-ի արտադրության ամսաթվերով ապրանքները: Յուսուպովի խոսքով՝ «դրանք սպառողներին չեն հասնի մինչև ստուգման ավարտը»:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026