04 Մայ
2026
13° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանը Հայաստանն ինտեգրում է եվրոպական տարածքին․ «Коммерсантъ»

Փաշինյանը Հայաստանն ինտեգրում է եվրոպական տարածքին․ «Коммерсантъ»

Երկու օր՝ մայիսի 4-ին և 5-ին, Երևանը կդառնա համաշխարհային դիվանագիտության կենտրոն։ 50 երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ կմասնակցեն Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովին, որը սահուն կերպով կանցնի Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովի։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար այս միջոցառումները չափազանց կարևոր են իմիջային տեսանկյունից՝ հատկապես հաշվի առնելով մոտեցող հունիսի 7-ը՝ խորհրդարանական ընտրությունների օրը։ Մինչդեռ, հայկական ընդդիմությունը փորձել է եվրոպացի քաղաքական գործիչներին փոխանցել այն միտքը, որ նման խոշոր միջոցառումների անցկացումն այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանի ռեժիմն ամրապնդում է իր իշխանությունն անընդունելի մեթոդներով, լի է վտանգավոր քաղաքական ազդանշանով․ գրում է «Коммерсантъ»-ը։

Միևնույն ժամանակ, Հայաստան-ԵՄ առաջին երկկողմ գագաթնաժողովը կկենտրոնանա 2025 թվականի դեկտեմբերի 2-ին հաստատված նոր ռազմավարական գործընկերության օրակարգի իրականացման վրա։ Ինչպես նշվում է, այս ծրագիրն ունի 3 առաջնահերթ ոլորտ՝ կայուն քաղաքացիական հասարակություն (աջակցելով ժողովրդավարական բարեփոխումներին, մարդու իրավունքներին և օրենքի գերակայությանը), ներդրումներ կապի և բիզնեսի ոլորտում և մերձեցում ԵՄ-ի հետ (համաձայնեցնելով ՀՀ օրենսդրությունը, դիվերսիֆիկացնելով երկրի արտահանումը և այլն)։

Գագաթնաժողովում կներկայացվի վիզայի ազատականացման շուրջ երկխոսության վերաբերյալ առաջընթացի զեկույց: Այս ջանքերի շրջանակում, ըստ ծրագրի, Հայաստանը պետք է իրականացնի նշանակալի բարեփոխումներ սահմանների կառավարման, միգրացիայի և անձնագրային անվտանգության ոլորտներում։

Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում նշվում է, որ Երևանը մտադիր է կատարել իր տնային աշխատանքը և դառնալ «լիովին համապատասխան երկիր եվրոպական չափանիշներին»: Միևնույն ժամանակ, հայկական ընդդիմությունը կարծում է, որ Բրյուսելը խաղում է Փաշինյանի կողմից:

Ընդդիմադիր ուժերը մեղադրում են Փաշինյանին և նրա համախոհներին միջազգային հանրության համար «կեղծ ժողովրդավարական կերպար» ստեղծելու համար, և սա այն ժամանակ, երբ Հայաստանի դատարաններն ու իրավապահ մարմիններն ավելի ու ավելի հաճախ են օգտագործվում իշխանությունների քաղաքական հակառակորդների ու հոգևորականության դեմ։

Քաղաքական գործիչները պնդում են ԵՀՔ գագաթնաժողովի մասնակիցների և ընդդիմության, անկախ քաղաքացիական հասարակության և Հայ առաքելական եկեղեցու ղեկավարության ներկայացուցիչների միջև պաշտոնական հանդիպումներ անցկացնելու անհրաժեշտության հարցում: Նրանց կարծիքով՝ այս պահանջներն անտեսելը կասկածի տակ կդնի Եվրոպայի հավատարմությունն իր հռչակած ժողովրդավարական արժեքներին:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026