
Սպիտակի թիվ 3 դպրոցի աշխատակիցն աշխատանքային ժամին մասնակցել է ՔՊ-ի քարոզարշավին․ ABC Media-ն պարզաբանում է ստացել
Սպիտակի Շառլ Ազնավուրի անվան թիվ 3 դպրոցի վարչատնտեսական գծով համակարգող Նադյա Գալստյանն աշխատանքային ժամին մասնակցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավին։
Դպրոցի տնօրեն Շահեն Հարությունյանն այս պահին գտնվում է արձակուրդում, նրան փոխարինող Նադյա Գալստյանը քարոզարշավի է, դպրոցն՝ առանց ղեկավարի։
ABC Media-ն կապ հաստատեց դպրոցի տնօրենի հետ՝ պարզաբանում ստանալու նպատակով։
«Ես նրան հարցրի, ասաց՝ ինչ-որ մատակարարների հետ հանդիպման է եղել՝ ինչ-որ հարց քննարկելու, ճանապարհին մարդ է հանդիպել, կանգնել է»,-ABC Media-ի հետ զրույցում ասաց Սպիտակի թիվ 3 դպրոցի տնօրենը։
Հատկանշական է, որ Նադյա Գալստյանը ՔՊ քարոզարշավի ժամանակ գտնվել է Սպիտակի հրապարակում, քարոզարշավին այցելած մի քանի կանանց հետ, ինչպես ֆիքսել են տեսախցիկները։


