
Տալիս եմ երաշխիքներ, որ ադրբեջանցիների վերադարձ մեր իշխանության օրոք չի լինելու․ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով
Անկլավների թեմայից մենք չենք կարող հրաժարվել, որովհետև մենք ինքներս ունենք անկլավներ՝ Արծվաշենը․ այսօր առավոտյան ճեպազրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։
Ներկայացնում ենք Փաշինյանի առանցքային հայտարարությունները՝ կետերով․
- Տալիս եմ երաշխիքներ, որ ադրբեջանցիների վերադարձ մեր իշխանության օրոք չի լինելու։
- Երաշխավորում եմ՝ Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է։ Ղարաբաղի հարցը չի շարունակվելու, վերադարձի թեմա չի լինելու Ղարաբաղ, վերադարձի թեմա չի լինելու Նախիջևան, վերադարձի թեմա չի լինելու Բաքու, վերադարձի թեմա չի լինելու Սումգայիթ․․․ Այո՛, երաշխավորում եմ։
- Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ հարուցելու ցանկություն ունեցողների թիվը մեծ է։
- Մենք Ռուսաստանի հետ չենք կռվելու, առավել ևս՝ չենք վիճելու, որովհետև դա անլուրջ է։ Ռուսաստանը գերտերություն է, ուրեմն պետք է վերաբերվել հարգանքով, և մենք վերաբերվում ենք հարգանքով, և Ռուսաստանի շահերին ևս վերաբերվում ենք հարգանքով։
- Հայաստանը երբեք ներգրավված չի եղել հակառուսական գործողությունների մեջ, ներգրավված չէ և ներգրավված չի լինելու։
- Ուկրաինայի հարցով ՀՀ-ն ՌԴ-ի դաշնակիցը չէ։ Կներեք, իսկ ինչո՞ւ պիտի Զելենսկին Հայաստան չգար, ի՞նչ խնդիր կա: Ինչի որ Հայաստանն Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մեջ էր, Ալիևը չի՞ մեկնել Ռուսաստան, կամ Ռուսաստանի նախագահը չի՞ գնացել Ադրբեջան։
- «Լրտեսության գործեր» էլի կան, բայց հետևում ենք՝ տեսնենք «ճ կլասի» լրտե՞ս է, թե՞ կամավոր է ծառայում։Մենք հետևում ենք օպերատիվ, որպեսզի լրտեսական ցանցերը բացահայտենք։Եվ ձերբակալման որոշումը կայացվում է, երբ օպերատիվ հետաքրքրությունը սպառվում է։ Հենց իմացանք՝ լրտես է, գնանք ու բռնենք, կներեք, դա գրագետ չէ, պետք է տեսնել, թե ինչ կապեր ունի։
- Ես հայ ժողովրդին չեմ հարցրել, թե ինչու չեք զոհվել, այլ Ղարաբաղի քաղաքական փսևդոէլիտային է հարցս ուղղված, Սամվել Շահրամանյանից սկսած՝ բոլորը պատասխան են տալու զինվորին մենակ թողնելու համար։


