
Հայաստանում Ռուսաստանի դեսպանը կանչվել է Մոսկվա՝ խորհրդակցությունների․ ՌԴ ԱԳՆ
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա՝ ԵՄ-ի հետ մերձեցման ուղղությամբ Հայաստանի ղեկավարության քայլերի վերաբերյալ խորհրդակցությունների․ տեղեկացնում են ՌԴ ԱԳՆ-ից։
«Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Ս.Պ. Կոպիրկինը կանչվել է Մոսկվա՝ խորհրդակցությունների՝ կապված Եվրոպական Միության հետ մերձեցման ուղղությամբ Հայաստանի ղեկավարության քայլերի հետ, որոնք վնասում են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը», – ասված է հայտարարության մեջ։


