
Միջնորդները հրադադարի առաջարկ են ներկայացրել Միացյալ Նահանգներին և Իրանին. Axios
Միջնորդները Վաշինգտոնին և Թեհրանին ներկայացրել են հրադադարի առաջարկ. հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Քաթարը, Եգիպտոսը, Պակիստանը և այլ տարածաշրջանային միջնորդներ Միացյալ Նահանգներին և Իրանին ներկայացրել են տասնօրյա հրադադարի առաջարկ», – նշում է հրատարակությունը։ Ըստ լրատվամիջոցի՝ այն կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները, վերսկսել Հորմուզի նեղուցով երթևեկությունը և հնարավորություն տալ Վաշինգտոնին ու Թեհրանին փրկել փոխըմբռնման հուշագիրը։ Դոնալդ Թրամփի վարչակազմն արդեն վերանայում է առաջարկը։ Այս ֆոնին` Սպիտակ տունը կոչ է արել Իսրայելին խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են խոչընդոտել դիվանագիտական կարգավորմանը:
«Այնուամենայնիվ, Վաշինգտոնը միաժամանակ պատրաստվում է բանակցությունների հնարավոր ձախողմանը։ Վերջին օրերին ԱՄՆ զինված ուժերը տարածաշրջան են տեղակայել տասնյակ կործանիչներ և տանկերներ՝ կուտակելով լուրջ սրացման համար անհրաժեշտ ուժերը», – նշվում է հոդվածում։
Ըստ պորտալի իսրայելական աղբյուրների՝ Իսրայելի պաշտպանության բանակը, այնուամենայնիվ, բարձր պատրաստվածության վիճակում է։ Թել Ավիվը սպասում է, որ հակամարտությունը մի քանի օրվա ընթացքում կվերածվի լայնածավալ արշավի։


