ABCMEDIA
Մեր պետականության միակ երաշխավորը` հայկական բանակը, 32 տարեկան է

Մեր պետականության միակ երաշխավորը` հայկական բանակը, 32 տարեկան է

Կյանքի ու արյան գնով ստեղծված հայկական բանակը, որը բոլոր ժամանակներում եղել է մեր պետականության, ժողովրդի խաղաղ ու անվտանգ կյանքի երաշխավորը, այսօր տոնում է 32-րդ տարեդարձը։

 

Բանակաշինությունը Հայաստանում սկսվեց Արցախյան առաջին պատերազմի մեկնարկով, կազմավորվեց անկախության վերահաստատման տարիներին։

 

1992 թվականի հունվարի 28-ին ստեղծվեց ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Առաջին նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը։ Նախկին ԽՍՀՄ-ի տարբեր երկրներից հազարավոր հայ սպաներ վերադարձան հայրենիք՝ ազգային բանակի շարքերը լրացնելու համար։