26 Հլս
2024
20.2° c ԵՐԵՎԱՆ
13.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ո՞վ է էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանը

Ո՞վ է էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանը

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից ազատված Անի Իսպիրյանը, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, ձերբակալվել է։

ՔԿ-ից ABC media-ի հետ զրույցում հաստատել էին Էկոնոմիկայի նախարարությունում և 15 այլ հասցեներում խուզարկությունների մասին տեղեկությունները։ Գործի մասով Քննչական կոմիտեից մանրամասներ չհայտնեցին՝ նշելով, թե անհրաժեշտության դեպքում հանդես կգան լրացուցիչ հայտարարությամբ։

ABC Media-ն փորձել է պարզել, թե ո՞վ է Անի Իսպիրյանը, ինչ աշխատանքային փորձ ունի։

Անի Իսպիրյանը ծնվել է 1992 թվականին Երեւանում։ Ավարտել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, ինչպես նաեւ ստաժավորում է անցել Փարիզի կառավարման դպրոցում։

Աշխատանքային գործունեությունն սկսել է 2014 թվականին։ Աշխատել է՝ «Կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտ «Ցենտր» Դաշնային պետական ունիտար ձեռնարկությունում (ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարարություն), Մոսկվայում, բիզնես վերլուծաբան, ռազմաարդյունաբերական ոլորտի ներդրումային նախագծերի ռիսկերի կառավարման բաժնի ղեկավար։

2018-2019 թվականներին աշխատել է Մոսկվայում գտնվող «Մոդուլ» ՍՊԸ ծինարարական ընկերությունում որպես գործադիր տնօրեն։

2019-2020 թվականներին եղել է ՌԴ նախագահի առընթեր Ազգային տնտեսության եւ պետական կառավարման ռուսական ակադեմիայի արտաքին կապերի եւ արարողակարգի վարչության փորձագետ։

2020-2021 թվականներին եղել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության փորձագետ, իսկ արդեն 2021 թվականին նշանակվել է փոխնախարար։