26 Հլս
2024
19.8° c ԵՐԵՎԱՆ
13.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Էկոնոմիկայի նախարարությունում և աշխատակիցների բնակարաններում խուզարկություններ են. ՔԿ

Էկոնոմիկայի նախարարությունում և աշխատակիցների բնակարաններում խուզարկություններ են. ՔԿ

ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանի անվան շուրջ այսօր առավոտից տարբեր տեղեկություններ են պտտվում։ Վերջինս աշխատանքից ազատվել է այսօր՝ հունվարի 31-ին։ Նրան աշխատանքից ազատելու որոշումը ստորագրել է Նիկոլ Փաշինյանը։

Աշխատանքի ազատման տեղեկություններից հետո մամուլում նոր տեղեկություններ տարածվեցին, որ Անի Իսպիրյանին ձերբակալել են, իսկ 15 այլ պաշտոնյաների հասցեներում խուզարկություն է իրականացվում։

Քննչական Կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը ABC Media-ի հետ զրույցում հաստատեց տարածվող լուրերը։

«ՀՀ քննչական կոմիտեի Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում և Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում իրականացվող երկու տարբեր քրեական վարույթներով ՀՀ Քննչական կոմիտեի քննիչների և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական լայնածավալ գործողություններ, այդ թվում՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում՝ ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրերում, կատարվում են խուզարկություններ: Մանրամասների մասին ըստ անհրաժեշտության կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-մեզ հետ զրույցում ասաց Գոռ Աբրահամյանը։

Նշենք, որ Անի Իսպիրյանը էկոնոմիկայի փոխնախարար էր նշանակվել 2021 թվականին Նիկոլ Փաշինյանի հրամանով։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ լրագրողների հետ զրույցում նշել է, թե Իսպիրյանը ամիսներ առաջ է աշխատանքից հեռանալու դիմում ներկայացրել։ Նշենք նաև, որ վերջերս Անի Իսպիրյանը ընտրվել էր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի տնօրեն։