27 Հլս
2024
19.1° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԻԼ-76-ը խոցվել է ամերիկյան Patriot համակարգի կողմից. Պուտին

ԻԼ-76-ը խոցվել է ամերիկյան Patriot համակարգի կողմից. Պուտին

Ուկրաինացի ռազմագերիներն տեղափոխող ԻԼ-76 ինքնաթիռը խոցվել է ամերիկյան Patriot զենիթահրթիռային համակարգով. հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։



«Ինքնաթիռը խոցվել է, սա արդեն հաստատված է փորձաքննությունն արդեն հաստատել է դա»,- ասաց նա։



Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը պնդում է, որ միջազգային հետաքննություն իրականացվի, սակայն միջազգային կազմակերպություններից ցանկացողներ չկան։



«Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ մենք խնդրում ենք ուղարկել միջազգային փորձագետներ և կատարել փորձաքննություն՝ գնահատելով առկա իրեղեն ապացույցները, որ ինքնաթիռը խոցվել է Patriot համակարգի միջոցով»,- հայտարարել է նա։



Պուտինի խոսքով՝ Արևմուտքում փորձում են լռեցնել ԻԼ-76-ի կործանման պատմությունը։ ԶԼՄներում այս թեմային առնչությամբ, չկա ոչ մի հրապարկում, բայց Ռուսատանը չի մոռանում բոլոր այն հանցագործությունները որոնք եղել են իր քաղաքացիների նկատմամբ։



Խոսելով աղետի պատճառների մասին՝ ՌԴ նախագահը նշել է, որ չգիտի և չի հասկանում, թե ինչու է Կիևը խոցել իր գերիներով ինքնաթիռը։



Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Ուկրաինայի զինված ուժերը Բելգորոդի շրջանում խոցել են ռուսական ռազմական ԻԼ-76 ինքնաթիռը, որում փոխանակման համար եղել է 65 ուկրաինացի գերի։ Նրանք բոլորը, ինչպես նաև ՌԴ զինված ուժերի ուղեկցող երեք սպաներ և անձնակազմի վեց անդամներ մահացել են։