12 Հլս
2024
36.2° c ԵՐԵՎԱՆ
26.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սամվել Շահրամանյանը Հակակոռուպցիոն կոմիտեում էր

Սամվել Շահրամանյանը Հակակոռուպցիոն կոմիտեում էր

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր Հակակոռուպցիոն կոմիտեում էր։ Արցախի նախագահը հակակոռուպցիոն կոմիտեին հաղորդում էր ներկայացրել՝ Արցախում շարժական և անշարժ գույքերի յուրացման մասին։ Հակակոռուպցիոն կոմիտեն էլ նախագահի հաղորդման մասով համապատասխան պարզաբանումներ ներկայացնելու համար Շահրամանյանին կանչել են կոմիտե։



«Հակակոռուպցիոն կոմիտեի ծանուցագրով, որը ես ստացել եմ փետրվարի 20-ին, ներկայացել եմ իրենց։ Ծանուցման մեջ նշված է, որ իրենք ստացել են՝ իմ կողմից 2023 թվականի նոյեմբերի սկզբին ՀՀ դատախազին ուղղված գրությունը, որի մեջ ես խնդրել եմ սոցիալական ցանցերում հայնտի դարձած այն տեղեկությունները, որ Արցախի Հանրապետության որոշ պաշտոնյաներ դրսևորել են խախտումներ՝ հիմնականում ֆինանսական ոլորտում, ընդունել որպես հանցագործության մասին հաղորդագրություն և ձեռնարկել համապատասխան քայլեր։ Այդ փաստերի ուսումնասիրության արդյունքում իրենց կողմից հարուցվել է քրեական վարույթ, և այդ շրջանակներում ես հրավիրվել եմ Հակակոռուպցիոն կոմիտե որպես վկա հարցաքննվելու»,-այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արցախի ղեկավարը։



Շահրամանյանն այս պահին հրաժարվեց պաշտոնյաների անուններ տալ։



«Վարույթն իրականացնող մարմինն ավելի ճիշտ կպարզաբանի այդ հարցը։ Մեզ համար շատ կարևոր է այդ հարցերի պատասխանները ստանալ, և եթե կան մեղավորներ, անպայման պետք է պատժվեն»-եզրափակեց Սամվել Շահրամանյանը։