27 Հլս
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գազայում Իսրայելի հարվածից տասը մարդ է զոհվել

Գազայում Իսրայելի հարվածից տասը մարդ է զոհվել

«Տասը պաղեստինցի խաղաղ բնակիչ է զոհվել կիրակի երեկոյան, իսկ մյուսները վիրավորվել են այն բանից հետո, երբ իսրայելական բանակը հարձակվել է խաղաղ բնակիչների վրա Գազա քաղաքից արևմուտք գտնվող ափամերձ ճանապարհի վրա», – հաղորդում է պաղեստինյան WAFA գործակալությունը:

 

Նշվում է, որ ևս 15 մարդ վիրավորվել է, որոնք տեղափոխվել են Ալ-Շիֆայի հիվանդանոց։ Հաղորդվում է, որ հարձակման զոհերը ճանապարհի մոտ սպասում էին Գազայի հատվածի հարավից եկող օգնության բեռնատարներին։