26 Հլս
2024
19.8° c ԵՐԵՎԱՆ
13.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Խաղաղությունը Հարավային Կովկասում թեմայով քննարկում է տեղի ունեցել ԱՄՆ փոխպետքարտուղարի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարի միջև

Խաղաղությունը Հարավային Կովկասում թեմայով քննարկում է տեղի ունեցել ԱՄՆ փոխպետքարտուղարի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարի միջև

Վաշինգտոնում հանդիպել են Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Քուրթ Քեմփբելը և Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Բուրաք Աքչափարը և քննարկել հարցեր, որոնք վերաբերում են խաղաղությանը՝ Հարավային Կովկասում:  Տեղեկացնում է հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը:

 

 

«Քեմփբելը և Աքչափարը քննարկել են «տարածաշրջանային և համաշխարհային առաջնահերթությունների շուրջ ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական համագործակցության հետագա ընդլայնման հարցերը», Կենտրոնական Ասիայում տնտեսական համագործակցությունը և «Ասիայում ու դրանից դուրս համատեղ աշխատելու այլ հնարավորությունները»,-ասել է Միլլերը:

 

 

Քուրթ Քեմփբելը մի ամիս առաջ է նշանակվել ԱՄՆ պետքարտուղար: Նրա պաշտոնական կենսագրության համաձայն՝ 67-ամյա դիվանագետը երիտասարդ տարիներին, ուսանողների փոխանակման ծրագրի շրջանակներում, որոշ ժամանակ ուսանել է Խորհրդային Հայաստանում՝ Երևանի պետական համալսարանում երաժշտություն և քաղաքական փիլիսոփայություն ուսումնասիրելով։ Նախօրեին ԱՄՆ մայրաքաղաքում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը քննարկել էին Թուրքիայի արտգործնախարարը և Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:

 

Երկու օր առաջ էլ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի գլխավորած պատվիրակությունն է մեկնել Վաշինգտոն, քննարկելու Գազայի և Ուկրաինայի պատերազմները, թուրք-ամերիկյան ռազմական և էներգետիկ համագործակցության հարցեր։

 

Երեկ տեղի է ունեցել նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի արտգործնախարարի հանդիպումը: