ABCMEDIA
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցով Եվրախորհրդարանում տեղի կունենա համաժողով

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցով Եվրախորհրդարանում տեղի կունենա համաժողով

 Մարտի 19-ին Եվրախորհրդարանում տեղի կունենա «Հայ ռազմագերիներն Ադրբեջանում․ Եվրոպական խորհրդարանի համապատասխան բանաձևի ընդունումից 3 տարի անց ստեղծված իրավիճակը» խորագրով համաժողովը։

 

Տեղեկացրել է ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչությունը։ «Տեղեկացնում ենք, որ մարտի 19-ին Եվրոպական խորհրդարանում ԵԺԿ խմբակցության պատգամավոր Անդրեյ Կովաչևի հովանավորությամբ տեղի է ունենալու «Հայ ռազմագերիներն Ադրբեջանում․ Եվրոպական խորհրդարանի համապատասխան բանաձևի ընդունումից 3 տարի անց ստեղծված իրավիճակը» խորագրով համաժողովը»,- նշել են ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչությունից։

 

Համաժողովին մասնակցելու համար քաղաքացիները կարող են գրանցվել հետևյալ հղմամբ։