27 Հլս
2024
24.3° c ԵՐԵՎԱՆ
16.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանին պարտության մատնելու մասին Արևմուտքի և Կիևի հայտարարությունները մոլորություն են

Ռուսաստանին պարտության մատնելու մասին Արևմուտքի և Կիևի հայտարարությունները մոլորություն են

Ռուսաստանի Դաշնությանը ռազմավարական պարտության մատնելու Կիևի և Արևմուտքի մոլորությունը խորը սխալ է, ինչի մասին վկայում են պատերազմի դաշտում տեղի ունեցող իրադարձությունները, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։



«Նա ափսոսանքով նշել է, որ բանակցությունների կոչերը, այդ թվում՝ Հռոմի պապի վերջին կոչը, վերջինս բախվել են Կիևի ռեժիմի բացարձակ կոշտ արձագանքին, նրանք թույլ չեն տալիս բանակցություններ վարել։

 

«Եվրոպական շատ երկրներ շարունակում են հավաստիացնել, որ շարունակելու են ամեն ինչ անել, որպեսզի Ռուսաստանին դատապարտեն անխուսափելի ռազմավարական պարտության։ Սա խորը մոլորություն է, խորը սխալ։ Եվ իրադարձությունների ընթացքը, առաջին հերթին մարտի դաշտում, ամենից ցայտուն կերպով ցույց է տալիս դա»,- ասել է Պեսկովը։