ABCMEDIA
Երևանի և Բաքվի միջև լարվածությունը 2024 թվականին կպահպանվի․ ԱՄՆ հետախուզություն

Երևանի և Բաքվի միջև լարվածությունը 2024 թվականին կպահպանվի․ ԱՄՆ հետախուզություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը 2024 թվականին կպահպանվի. այս մասին ասված է ԱՄՆ ազգային հետախուզության կողմից հրապարակված սպառնալիքների ամենամյա գնահատման մեջ։

Զեկույցի հեղինակների կարծիքով՝ Հայաստանի կողմից Արցախի կորուստը փոքր-ինչ նվազեցրել է անկայունության մակարդակը, սակայն ամբողջությամբ չի վերացրել ռիսկերը:

Նոր հակամարտության հավանականությունը պայմանավորված է մի շարք գործոններով՝ խաղաղության պայմանագրի բացակայություն, երկու երկրների զինվորականների դիրքերի միջև կարճ հեռավորություն, հրադադարի վերահսկման մեխանիզմի բացակայություն, Բաքվի կողմից ռազմական ուժ կիրառելու պատրաստականություն։

ԱՄՆ-ի գնահատմամբ՝ Ադրբեջանն իր առջև դրված նպատակներին հասնելու համար շարունակելու է ճնշում գործադրել Հայաստանի վրա, Բաքուն մասնավորապես ձգտում է արտատարածքային միջանցք ստանալ դեպի Նախիջևան, ինչը նույնպես մեծացնում է զինված բախման վտանգը: