ABCMEDIA
Ապրիլյան պատերազմից 8 տարի անց՝ Հայաստանն առանց Արցախի

Ապրիլյան պատերազմից 8 տարի անց՝ Հայաստանն առանց Արցախի

2016 թվականի ապրիլի 2-ին Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ էր սկսել Արցախում, որը տևեց 4 օր։ Այդ 4 օրերի ընթացքում թիրախում էին ոչ միայն սահմանները, այլև խաղաղ բնակիչները։ Ժամերի ընթացքում նրանց ապահով վայր տարհանելուց հետո հայկական բանակը, պաշտպանողական դիրք ընդունելով, հետ է մղել հարձակումն ու թշնամուն հասցրել լուրջ վնասներ։