ABCMEDIA
Պաշտոնական Երևանն ինքն է, իր բարեկամ երկրների ազդեցության տակ, հրաժարվել ԼՂ-ից․ Զախարովա

Պաշտոնական Երևանն ինքն է, իր բարեկամ երկրների ազդեցության տակ, հրաժարվել ԼՂ-ից․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան դարձյալ խոսել է պաշտոնական Երևանի կողմից Ռուսաստանի Դաշնությանը վերագրվող մեղադրանքների մասին։ Звезда հեռուստաընկերության եթերում նա այդ մեղադրանքները սուտ է որակել՝ նշելով, որ Արցախից հենց Երևանն է հրաժարվել։

«Հիշեցնեմ, թե ինչ եղավ Ղարաբաղի հետ․ սկզբում, ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի ներկայացուցիչների ադզեցության տակ, կարելի է ասել՝ ուղիղ Վաշինգտոնի ազդեցության տակ, Հայաստանի բարեկամ երկրների միջոցով, առաջ էին տանում պաշտոնական Երևանի ու Ղարաբաղի կապի դադարեցումը, որն արեցին հենց իրենք։ Որից հետո խաբված Ղարաբաղի ժողովուրդը սկսեց հարցեր տալ պաշտոնական Երևանին, չէ՞ որ նրանց իրավունքերը պաշտպանված չէին ոչ մի փաստաթղթով, որը ստորագրվել էր ՆԱՏՕ-ի ազդեցության տակ։ Այդ ժամանակ պաշտոնական Երևանն ասաց, որ այս ամենի մեջ մեղավոր է Ռուսատանն ու ՀԱՊԿ-ը։ Նրանք անդադար ասում են, որ մեղավոր ենք միայն մենք՝ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը, բայց այդպես չէ, դա սուտ է, ես, իրականում, ստելու համար մեղադրում եմ բոլորին, , ովքեր կրում և տարածում են այն թեզը, թե Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի մեղավորությամբ են եղել Ղարաբաղի վերաբերյալ Երևանի կայացրած որոշումները»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։