ABCMEDIA
Միհրան Մախսուդյանը ՔԿ-է կանչվել որպես ոստիկանների և ցուցարարների միջև առաջացած բախման վկա

Միհրան Մախսուդյանը ՔԿ-է կանչվել որպես ոստիկանների և ցուցարարների միջև առաջացած բախման վկա

Հանուն Տավուշի իրականացվող պայքարի ժամանակ ցուցարարների և ուժայինների միջև գրանցված բախումներից հետո արդեն 2-րդ անգամ պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը հրավիրվել է Քննչական կոմիտե։

ABC mediaի հետ զրույցում Մախսուդյանը պատմում ՝ ինչու են հրավիրել։
«Քննչական կոմիտե եմ կանչվել որպես վկա։ Ես ներկա էի ժողովրդի և ոստիկանների միջև առաջացած բախմանը։ Երկկողմանի քննություն է ընթանում հիմա, չեմ կարող ասել՝ գործ հարուցված է բնակիչների՞, թե՞ ոստիկանների նկատմամբ»,- ասել է Մախսուդյանը։

Հիշեցնենք՝ ապրիլի 23-ին հաջակցություն Տավուշի իրականացվող ակացիաներից մեկի ժամանակ ոստիկանների և ցուցարարների միջև բախում է առաջացել, որից հետո մի շարք ցուցարարներ բերման են ենթարկվել։ Նրանց շարքում էր Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը։ Նրան 2 ամսով կալանավորել են։