27 Հլս
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այս շարժումը բացառիկ է, քանի որ առաջնորդվում է Հայ առաքելական եկեղեցու կողմից. Ասպրամ Կրպեյան

Այս շարժումը բացառիկ է, քանի որ առաջնորդվում է Հայ առաքելական եկեղեցու կողմից. Ասպրամ Կրպեյան

Սրբազանն իր առաջնորդությամբ արդեն այս շարժման սկզբունքները սահմանեց։ Դրանք ամենակարևորներն են, որ պիտի բոլոր հայերը, ՀՀ բոլոր քաղաքացիները ընդունեն որպես սկզբնակետ. ABC media-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ասպրամ Կրպեյանը՝ անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կարևորությանը։

Կրպեյանը նշել է, որ յուրաքանչյուրն իր տեղում իր ներդրումը պիտի ունենա այս շարժման հաղթանակի գործում։

«Սա բացառիկ շարժում է, որովհետև առաջնորդվում է Հայ Առաքելական Եկեղեցու կողմից և հետևաբար այն իր բնույթով, իր էությամբ, իր առաքելությամբ համահայկական է, վերկուսակցական է, վերանձնային է»,-ասել է պատգամավորը։