ABCMEDIA
Ուսանողությունը դուրս եկավ՝ տեր կանգնելու հայրենիքին. բռնաճնշումներն արդյունք չտվեցին. Գառնիկ Դանիելյան

Ուսանողությունը դուրս եկավ՝ տեր կանգնելու հայրենիքին. բռնաճնշումներն արդյունք չտվեցին. Գառնիկ Դանիելյան

  • Դուք ապացուցեցիք, որ ուսանողությունը, երիտասարդությունը հայրենիք ունի, որ ուսանողությունը, երիտասարդությունը մեր վաղվա գալիքը ապահովելու է։ Բռնաճնշումներն արդյունք չտվեցին:
  • Ուսանողությունը դուրս է եկել և ասել՝ տեր է իր հայրենիքին:
  • Մեր հայրենակիցները ցույց տվեցին, որ մենակ չեն թողնում մեր տավուշցիներին
  • Այն բռնաճնշումները, որոնք եղել են տարբեր ուսումնական հաստատություններում, արդյունք չեն տվել: Ուսանողը դուրս է եկել և ասել, որ տեր է իր հայրենիքին:
  • Մեր առջև փակ դռներ չկան։ Բոլոր այն ուսումնական հաստատությունների ղեկավարները, որոնք մտածում են՝ կարող են դռները փակել և ուսանողներին դուրս չթողնել, չարաչար սխալվում են։
  •  Այսօր բերման ենթարկված 12 քաղաքացիներից 11-ն ազատ է արձակվել, մեկի դեմ քրեական վարույթ է հարուցվել, բայց դա չի կարող խանգարել մեր սկսած պայքարին
  • Մենք հայրենիքին տեր ենք, ունենք պատիվ ու հայրենիք։ Մենք այստեղից տեղ չենք գնում, պայքարը շարունակում ենք ։Ոչ մեկս իրավունք չունենք այս պայքարը, այս խրամատը լքելու, որովհետև սա մեր վերջին հնարավորությունն է։