Կարևոր ուղերձների հանրահավաք է լինելու այսօր․ Բագրատ Սրբազան
Այսօր Երևանի՝ Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքը շատ կաևոր է և ունի հստակ ուղերձներով։ Այսօր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կատարված պատարագից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գասլտանյանը։ Հարցին, թե արդյոք վերջերս Սրբազանը հանդիպում է ունեցել Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, արքեպիսկոպոսը պատասխանել է։
«Վեհափառի հետ միշտ էլ հանդիպումներ են լինում, ի՞նչ խնդիր կա, տարօրինա՞կ է։ Վեհափառը որ վայրկյանին ցանկանում է, հանդիպում են։ Մենք ենք ուզում՝ հանդիպում ենք»։
Երբեք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը չենք քննարկել Վեհափառի հետ՝ եզրափակել է Բագրատ Սրբազանը։