Զարմանում եմ՝ ո՞նց չեն ամաչում․ Բագրատ Սրբազանը՝ Արարատ Միրզոյանին
Բագրատ Սրբազանը արձագանքել է Արարատ Միրզոյանի հայտարարությանը, որում նախարարը Դիվանագետների հայկական խորհրդի անդամներին դասալիքներ է անվանել:
«Դիվանագիտության մասին, որ խոսում են, թող հիշեն 2023 թվականի սեպտեմբերի 20 թե 21-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, որտեղ Արարատ Միրզոյանը ասում էր մի բան, Բայրամովը նրան հերքում էր Արարատ Միրզոյանի վարչապետի խոսքերով, ուրիշ բան չեմ ասում ես, թող միայն դա հիշեն, այլ բան չեմ ասում»,- ասել է Սրբազանը։
Բագրատ Սրբազանը նշել է, որ Հայաստանի պատմության մեջ այդպիսի խայտառակ դրվագ երբևէ չի եղել, որ նման բարձր ամբիոնում մերժվես սեփական երկրի ղեկավարիդ կողմից հնչեցված մտքերի համար։
«Ես զարմանում եմ, ո՞նց չեն ամաչում այս մարդիկ, ո՞ւր է կորել ամոթը, ոչ իրենք ունեն ամոթ, ոչ իրենցից սնվող մարդիկ։ Ամոթն է վերացել»,- ասել է Սրբազանը։