11 Դեկ
2024
0° c ԵՐԵՎԱՆ
6.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանը ստախոս է և սրիկա, ով չի կարող այլևս խաբել հայ ժողովրդին․ ռուս պաշտոնյաներ

Փաշինյանը ստախոս է և սրիկա, ով չի կարող այլևս խաբել հայ ժողովրդին․ ռուս պաշտոնյաներ

Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, մեկնաբանելով Փաշինյանի մեղադրանքները ՀԱՊԿ անդամ երկու երկրների հասցեին՝ 2020 թվականին Բաքվին օգնություն ցուցաբերելու մեջ, Gazeta.ru-ի հետ զրույցում նշել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է Ադրբեջանի հետ պատերազմում պարտվելու ամբողջ պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա: «Իմ դիրքորոշումը վաղուց հայտնի է. Փաշինյանը ստախոս է և սրիկա, ով փորձում է հայ ժողովրդի զայրույթն ուղղել դեպի Ռուսաստան՝ ձախողելով և կորցնելով այն ամենը, ինչի համար երկար տարիներ պայքարել են իր նախորդները և ողջ հայ ժողովուրդը»,- նշել է Զատուլինը։ Նրա կարծիքով՝ Փաշինյանն ի նկատի է ուեցել ՌԴին և Բելառուսին:

ԱՊՀ հարցերով Պետդումայի հանձնաժողովի փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին NEWS.ru-ի հետ զրույցում ևս նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քննադատելով ՀԱՊԿին, մեղավորներ է փնտրում Արցախում տեղի ունեցող իրադարձությունների համար. «Փաշինյանն այդպիսի հայտարարություններ է անում՝ քաղաքացիների առջև արդարանալու, որ ամեն ինչ հանձնել է իր արևմտյան ներդրողներին՝ ֆրանսիացիներին, գերմանացիներին, ամերիկացիներին։ Նա մեղավորներ է փնտրում այնտեղ, որտեղ չկան։ Դուք չեք կարող խաբել Հայաստանի ժողովրդին։ Նրանք վաղուց են հասկացել, թե ով է Փաշինյանը», – նշել է Վոդոլացկին։

EADaily-ին, իր հերթին, գրել է, որ Փաշինյանի կառավարության արտաքին քաղաքականության էությունը միայն Ադրբեջանին տարածքներ հանձնելու և Հայաստանից ռուսական ազդեցությունը դուրս մղելու մեջ է, և այս երկու գործընթացները սերտորեն փոխկապակցված են։ Իսկ հայկական եկեղեցու վրա հարձակումները պատրվակով, թե այն իբր կապված է ԿԳԲի և Ռուսաստանի հետ, վկայում են փաշինյանականների՝ արևմտյան մեթոդներ կիրառելու մասին: