23 Դեկ
2024
4.6° c ԵՐԵՎԱՆ
8.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վերջին շրջանի ամենամեծ սրբապղծությունն էր․ Բագրատ Սրբազանը՝ կաթողիկոսի մուտքը Սարդարապատ արգելելու մասին

Վերջին շրջանի ամենամեծ սրբապղծությունն էր․ Բագրատ Սրբազանը՝ կաթողիկոսի մուտքը Սարդարապատ արգելելու մասին

Երեկ տեղի է ունեցել մեր վերջին շրջանի ամենամեծ սրբապղծությունը. անդրադառնալով երեկ Սարդարապատ հուշահամալիրում տեղի ունեցած միջադեպին՝ հայտարարել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Անձերից վերանալով՝ պետք է ասեմ, որ նույն Ամենայն Հայոց Հայրապետի ջանքերով է, որ մենք Սարդարապատ ունենք»,- ասել է Սրբազանը։

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանի՝ հուշահամալիր այցի ժամանակ արգելվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքն այնտեղ։

«Իրենց վարքը պետք է մեզ չզարմացնի։ Ո՛չ իրավական իմաստով, ո՛չ բարոյական իմաստով իրենք գոյություն չունեն։ Իսկապես չկան։ Ոչ մի առնչություն չունեն մեր ժողովրդի հետ, ոչ նրա իղձերի, երազանքների, ապրումների։ Հիմա ուղիղ հրահանգ էր այդ մարդուց, թե ուղիղ հրահանգ էր դրսից՝ հետևողականորեն իրենց մտածումների արտահայտությունն է, թե ինչ վերաբերմունք ունեն մեր արժեքների նկատմամբ, եկեղեցու նկատմամբ և ընդհանրապես՝ մեր կյանքի նկատմամբ»,-ասել է Սրբազանը։