11 Դեկ
2024
0.3° c ԵՐԵՎԱՆ
7.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի և Ադրբեջանի միջև լիարժեք խաղաղությունն անիրատեսական է․ The National Interest

Հայաստանի և Ադրբեջանի միջև լիարժեք խաղաղությունն անիրատեսական է․ The National Interest

Հայաստանի և Ադրբեջանի միջև լիարժեք խաղաղության պայմանագրի հասնելու Արևմուտքի շարունակական ջանքերն անիրատեսական են, գրել է The National Interest-ը: Ըստ հոդվածի՝  տարրական անվտանգության հաստատումն անհրաժեշտ է նախքան կայուն խաղաղության համաձայնագրի ուղղությամբ առաջընթաց գրանցելը: Առանց նախապես հաստատված, վստահելի անվտանգության երաշխիքների, զենքի փողի տակ խաղաղություն փնտրելու փորձը միայն կծառայի ՌԴ շահերին Հարավային Կովկասում: Թեև բանակցություններում Բաքվի քաղաքականությունը, կարծես թե, կենտրոնացած է միջանցքների և տարանցիկ ուղիների ստեղծման վրա, Հայաստանը մղում է բաց, ազատ շուկայական ռեգիոնալիզմի և ավելի լայն տարածաշրջանային կապերի ստեղծման գաղափարը:

Բաքուն նախընտրում է ոչ պաշտոնական գործարքներ՝ առանց անվտանգության միջազգային երաշխիքների, մինչդեռ Հայաստանն առաջ է քաշում անվտանգության երաշխիքների և միջազգային ներգրավվածության հարցերը  Ամենակարևորն այն է, որ Բաքուն շարունակում է սպառնալ ուժի կիրառմամբ, մինչդեռ Երևանը հանդես է գալիս ապառազմականացման օգտին: Այսպիսով, Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունները բնութագրվում են որպես ամբողջովին անհամապատասխանող ՝ ոչ միայն շահերի, այլև՝ տեսլականի և գործելակերպի տեսանկյունից: