10 Դեկ
2024
-0.1° c ԵՐԵՎԱՆ
-3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՄԻՊ-ը պատրաստ է ընդունել Բագրատ սրբազանին, բայց առանց լրատվամիջոցների

ՄԻՊ-ը պատրաստ է ընդունել Բագրատ սրբազանին, բայց առանց լրատվամիջոցների

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմաց է։

«Իմացանք, որ ՄԻՊ խոսնակը գալիս է հանդիպման։ Տեսեք տարբերությունը, բոլոր գերատեսչությունների դիմաց ոստիկանական ահռելի շարքեր էին, ՄԻՊ-ի դիմաց չկան»,-նկատել է Բագրատ Սրբազանը։

Նա նշել է, որ կա՛մ ուզում են ցույց տալ, որ ՄԻՊ-ը իրոք ծառայում է մարդկանց, կամ ՄԻՊ-ն իրենց համար կարևոր չէ։ Նշենք, որ ՄԻՊ մամուլի պատասխանատուն է իջել դիմավորելու Սրբազանին։

«Մինչև չորս հոգի, Սրբազանի գլխավորությամբ, կկարողանան հանդիպել Անահիտ Մանասյանի հետ, նա պատրաստ է ընդունել ձեզ»,-նշել է ՄԻՊ խոսնակը։
Լրատվամիջոցների մուտքը, սակայն, չի թույլատրվում: