27 Մայ
2026
11° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վարարած Դեբեդը նորից է քանդել Քարկոփի կամուրջը

Վարարած Դեբեդը նորից է քանդել Քարկոփի կամուրջը

Ալավերդու ջրհեղեղից տուժած Քարկոփ բնակավայրը, որ օրեր առաջ միջպետական ճանապարհին էր կապվել հետիոտնային ժամանակավոր կամրջով, կրկին կտրվել է արտաքին աշխարհից։ Դեբեդը քշել է կամուրջը։

Ականատեսի փոխանցմամբ՝ վարարած Դեբեդն իր հետ նաեւ ծառեր է բերել, որոնք հարվածել են կամրջին ու տեղաշարժել այն։ Քարկոփ հասնելու համար հիմա 20 կմ երկարությամբ միայն մեկ ճանապարհ կա, որն անցնում է հարևան Ախթալայի ու հարակից բնակավայրերի միջով։ Մյուսը երկթագիծն է, որի երկայնքով անհրաժեշտ է քայլել 4 կիլոմետր։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026