20 Հլս
2024
18.9° c ԵՐԵՎԱՆ
12.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հունիսի 12-ը նույն Մարտի 1-ն է. Բագրատ սրբազան

Հունիսի 12-ը նույն Մարտի 1-ն է. Բագրատ սրբազան

Հունիսի 12-ը նույն Մարտի 1-ն է, ուղղակի այն մարդն էր բեմից բացակայում, ով մարտի 1-ին աղաղակում էր՝ ասելով, երկաթներ վերցրեք, ոստիկաններին ջարդեք, սիրտս փառավորվում է. Բաղրամյան պողոտայում ընթացող հավաքի ընթացքում ասել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

«Բայց այդ մարդը նույն գործողությունը, նույն կերպով ու ոգով իրագործեց նաև այսօր, բայց գտնվելով այս պարիսպներից ներս։ Միակ մեղավորը ստախոսն է, Նիկոլ Փաշինյան անունով»,-ասել է նա:

Սրբազանի խոսքով՝ ինքը մինչև հունիսի 12-ը փորձել է ոստիկաններին տարանջատել ներդրված խուլիգանական խմբերից: «Բայց ի՞նչ գնահատական կարող ես տալ այն մարդուն, որը վահանով հարվածում է իր դիմացը կանգնած աղջկա գլխին»,-ասել է նա՝ հավելելով, որ վիրավոր ոստիկանները չնչին վնասվածքներ ունեին, որոնք հավանաբար ստացել էին իրենց անփութության պատճառով: