24 Հլս
2024
30° c ԵՐԵՎԱՆ
22.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ալիևը շարունակաբար խարխլում է խաղաղության ջանքերն՝ ամրապնդելով իր իշխանությունը ռազմական ագրեսիայի միջոցով. The Jerusalem Post

Ալիևը շարունակաբար խարխլում է խաղաղության ջանքերն՝ ամրապնդելով իր իշխանությունը ռազմական ագրեսիայի միջոցով. The Jerusalem Post

Հարավային Կովկասում խաղաղության իրական խոչընդոտն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ագրեսիվ և էքսպանսիոնիստական ​​քաղաքականությունն է, նշվել է The Jerusalem Post- ի՝ «Նամակներ խմբագրությանը» բաժնում:

Ըստ վերջինիս՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ավարտից հետո Ալիևը շարունակաբար խարխլում է խաղաղության ջանքերն՝ օգտագործելով բոլոր հնարավորություններն՝ ավելի շատ հայկական տարածքներ գրավելու համար։ Նրա վարչակարգը զորքեր է տեղակայել հենց Հայաստանում, Հայաստանի որոշ հատվածներ համարում է «Արևմտյան Ադրբեջան» և բացահայտ էթնիկ զտումներ է իրականացնում: «Հակաահաբեկչության» անվան տակ նա Արցախում իրենց տներից տեղահան է արել ավելի քան 120,000 հայերի:

Ալիևի հռետորաբանությունն ու գործողությունները հստակ ցույց են տալիս, որ նա խաղաղություն չի ցանկանում: Նրա վարչակարգը ծաղկում է անկայունության և ատելության շնորհիվ՝ ամրապնդելով իշխանությունը հակահայկական քարոզչության և ռազմական ագրեսիայի միջոցով: Միայն Ադրբեջանին իր գործողությունների համար պատասխանատվության ենթարկելով՝ մենք կարող ենք տարածաշրջանում կայուն խաղաղության հույս ունենալ: