13 Հլս
2024
24.3° c ԵՐԵՎԱՆ
15.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանը վախենում է Մոսկվայի հետ հարաբերությունների վերջնական խզումից․ «խաղաղության համաժողովի» անակնկալը 

Փաշինյանը վախենում է Մոսկվայի հետ հարաբերությունների վերջնական խզումից․ «խաղաղության համաժողովի» անակնկալը 

Արդեն մի քանի ամիս է, ինչ Ուկրաինան և հավաքական Արևմուտքը շվեյցարական «խաղաղության համաժողովը» անվանում են ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացում դիվանագիտական կարևորագույն իրադարձություն, գրել է Regnum-ը:

Ընդհանուր առմամբ՝ ամեն ինչ ստացվեց միանգամայն սպասվածի պես։ Այնուամենայնիվ, մի քանի անակնկալներ տեղի ունեցան, որոնցից մեկը՝ ՀՀ-ի կողմից: Ինչպես նշվել է, ոչ ոքի չզարմացրեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատվիրակություն է ուղարկել գագաթնաժողովին: Վերջին տարիներին Փաշինյանը համակարգված քաղաքականություն է վարում ռուս-հայկական միությունը քանդելու համար։

Զարմանալի չէ նաև, որ հայկական պատվիրակությունը գլխավորում էր ոչ թե ԱԳՆ ներկայացուցիչը, այլ երկրի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա համարվում է Հայաստանի գործող իշխանության ամենահակառուսական ներկայացուցիչներից մեկը։ Իր հետևում ունենալով արևմտյան կրթական և իրավապաշտպան հիմնադրամներին՝ Գրիգորյանը, 2018 թվականին՝ Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց ի վեր, հետևողականորեն երկրի անվտանգության ուժերը «մաքրել է» ռուսամետ գեներալներից։ Սակայն անակնկալ էր, որ ՀՀ-ն հրաժարեց ստորագրել գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագիրը, իսկ Գրիգորյանը՝ գագաթնաժողովի երկրորդ լիագումար նիստում ելույթ ունենալուց։ Կան մի քանի վարկածներ. առաջինն այն է, որ Փաշինյանը որոշել է շատ հեռուն չգնալ. «Հնարավոր է, որ Փաշինյանը վախենում է Մոսկվայի հետ հարաբերությունների վերջնական խզումից, այն է՝ ոչ միայն ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության դադարեցումից, այլ ԵԱՏՄ-ից դուրս գալուց և տնտեսական կապերի խզումից։ Իրադարձությունների նման զարգացումը կնշանակի լուրջ հարված ազգային տնտեսությանը, ուստի՝ Երևանը կարող է զգուշավոր լինել»,- գործակալության հետ զրույցում պարզաբանել է Եվրասիական վերլուծական ակումբի ղեկավար Նիկիտա Մենդկովիչը։ Պարզ ասած՝ Փաշինյանին պետք է ելք Ռուսաստանի պաշտպանական և քաղաքական կառույցներից, բայց այնպիսի ելք, որը չի հարվածի Հայաստանի տնտեսությանը կամ ուժեղացնի իր ներքին հակառակորդներին։ Ըստ մեկ այլ տարբերակի՝ Արևմուտքը կարող էր Փաշինյանին խորհուրդ տալ հրաժարվել վերջնական հռչակագրի ստորագրումից։