20 Հլս
2024
23.1° c ԵՐԵՎԱՆ
12.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միրզոյանը շփումներ է ունեցել ՆԱՏՕ անդամ երկրների ԱԳՆ-ների հետ․ մտքեր փոխանակել Բլինքենի հետ

Միրզոյանը շփումներ է ունեցել ՆԱՏՕ անդամ երկրների ԱԳՆ-ների հետ․ մտքեր փոխանակել Բլինքենի հետ

Հուլիսի 9-ին Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է նաև ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված՝ ԱՄՆ նախագահի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը․ այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել ՆԱՏՕ անդամ և գործընկեր երկրների ԱԳ նախարարների հետ։

ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցերի շուրջ մտքեր են փոխանակվել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։