19 Հլս
2024
23.1° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը ավիակիրի վրա ահաբեկչություն կանխելու մասին է հայտնել

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը ավիակիրի վրա ահաբեկչություն կանխելու մասին է հայտնել

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից Մուրմանսկում ահաբեկչություն իրականացնելու փորձը։

Թիրախում եղել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից Մուրմանսկում ռուսական միակ՝ «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիրը:

«2024 թվականի մարտին ոմն Օլեգը կապվեց ինձ հետ ինտերնետային մեսենջերի միջոցով և ներկայացավ որպես Ոկրաինայի զինված ուժերի տեղեկատվական և հոգեբանական գործողությունների կենտրոնի աշխատակից: Ասաց, որ իրգործունեությունը վերահսկվում է անմիջապես ՊՆ գլխավոր հետախուզական վարչության պետի կողմից։ Հոգեբանական ազդեցության տեխնիկայի կիրառմամբ հեռախոսային խոսակցությունների ժամանակ փորձեցին ինձ հավաքագրել՝ ռազմանավի վրա ահաբեկչություն իրականացնելու համար»,- ասել է ահաբեկչության նախապատրաստման համար ձերբակալվածներից մեկը։