15 Հոտ
2024
14.3° c ԵՐԵՎԱՆ
5.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ին պատկանող տարածքները պիտի վերադարձվեն Հայաստանին, Ադրբեջանինը՝ Ադրբեջանին. Հակոբ Արշակյան

ՀՀ-ին պատկանող տարածքները պիտի վերադարձվեն Հայաստանին, Ադրբեջանինը՝ Ադրբեջանին. Հակոբ Արշակյան

Սահմանազատման իմաստն այն է, որ ՀՀ-ին պատկանող բոլոր տարածքները վերադարձվեն Հայաստանին, Ադրբեջանին պատկանող տարածքները՝ Ադրբեջանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացմանը։

Արշակյանը չի ցանկացել մեկնաբանել, թե ի՞նչ տարածքներ են վերադարձվելու Հայաստանին՝ նշելով, որ դրանք կխանգարեն սահմանազատման ու սահմանագծման պրոցեսին։

«Հայաստանը շատ կարևոր աշխարհագրական դիրք է գրավում և մեր հարևանների հետ հարաբերություններում մենք արտահայտել ենք մեր դիրքորոշումը՝ դա տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումն է, ասեմ, որ բազմաթիվ երկրներ՝ այդ թվում նաև Չինաստանը աջակցում է այդ օրակարգը: Մենք համարում ենք, որ բաց սահմաններով և նման խոչընդոտների հաղթահարումով մենք կունենանք հայ ժողովրդի համար ավելի նպաստավոր պայմաններ՝ թե՛ կենսամակարդակի, թե՛ անվտանգության մակարդակի, և թե՛ երկարատև խաղաղության հաստատման տեսանկյունից: Վերջերս ԱԳՆ-ն հայտարարեց, որ դիվանագիտական անձնագրերով անձերի տեղափոխումը մեր սահմաններով բաց կլինի, և հույս ունեմ, որ այդ բոլոր պայամանվորվածությունները հնարավորինս շուտ կիրագործվեն»,- ասել է Հակոբ Արշակյանը: