15 Հոտ
2024
15.4° c ԵՐԵՎԱՆ
7.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՆԱՏՕ-ն աջակցում է Բաքվի և Երևանի միջև տեղի ունեցող գործընթացին

ՆԱՏՕ-ն աջակցում է Բաքվի և Երևանի միջև տեղի ունեցող գործընթացին

Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը պատասխանելով «Ամերիկայի ձայնի» հարցերին նշել է, որ ՆԱՏՕ-ի համար կարևոր է տարածաշրջանում կայունությունը։ Այս հարցում նա բարձր է գնահատել ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի ներգրավվածության Բաքվի և Երևանի միջև սկսված խաղաղության գործընթացը։

«Վճռականորեն աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, խաղաղության հաստատմանն ուղղված բանակցություններին և նրանց միջև երկարատև խաղաղության համաձայնագրի կնքմանը: Փորձում ենք մեր գործընկերներին ճիշտ ուղի մղել: Իսկ մեզ համար ճիշտ ուղին հարաբերությունների կարգավորումն է, քանզի այն կայունություն կբերի Կովկասում»,- ասել է Կոլոմինան:

Նա ընդգծել է, որ «Կովկասը սևծովյան տարածաշրջանի վրա ուղիղ ազդեցություն ունի, իսկ Սև ծովը ՆԱՏՕ-ի համար ռազմավարական հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջան է։ Ուստի, տարածաշրջանում մեր շահն է, որ այն լինի կայուն, քանի որ անկայունությունն ազդում է մեզ վրա»։

Հարցին, թե արդյոք առաջընթաց տեսնո՞ւմ է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում, որը ձգձգվում է, Կոլոմինան պատասխանել է, որ ինքը լավատես է, դրական առաջընթաց է տեսնում, կարևորել է նաև Վաշինգտոնում եռակողմ հանդիպումը պետքարտուղար Բլինքենի միջնորդությամբ:

«Ես հավատացած եմ, որ առաջընթաց կա: Չգիտեմ, թե այն մեզ ուր կբերի, բայց մենք կշարունակենք աջակցել գործընթացին, որքան կարող ենք»,- վստահեցրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը։