Հայաստանի գործող իշխանությունից Արցախ վերադառնալու հարցում ակնկալիք չունեմ․ Անդրանիկ Չաուշյան
Հայաստանի գործող իշխանությունից ոչ մի ակնկալիք չունենք։ Մեր ակնկալիքը այս պահին միջազգային ատյաններից է։ ABC media-ի հետ զրույցում ասել է Արցախի՝ Աղավնո բնակավայրի ղեկավար Անդրանիկ Չաուշյանը։
«Արցախում եղավ հայաթափում, էթնիկ զտում մարդասպանություն։ Չնայած դրան՝ անձամբ ես չեմ հուսահատվում։ Մեր կողքին է նաև ամբողջ Սփյուռքը։ Մեր հայրենակիցների հետ շփումներում համոզվում եմ, որ նրանք պատրաստ են կանգնել Արցախի կողքին։ Երկու, թե հինգ տարի, մենք պատրաստ ենք սպասել ու գործել, որպեսզի նախ վերականգնեք Արցախ վերադառնալու մեր իրավունքը, հետո իրացնենք այ»,- ասել է Չաուշյանը։
Ըստ Չաուշյանի՝ Արցախի Հանրապետության հռչակման օրը շարունակելու են նշել։Հույսից բացի՝ գործելու են՝ Արցախ վերադառնալու համար։
Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության հռչակման օրվան նվիրված միջոցառում է տեղի ունեցել՝ «Վերածնունդ» խորագրով։