Հայաստանում ծնելիությունը նվազել է, իսկ մահացության ցուցանիշը՝ բարձրացել
Հայաստանում 2024 թվականի հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում ծնելիության մակարդակը 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 7,6%-ով։ Այս ընթացքում ծնվել է 18 632 երեխա (նախորդ տարվա 7 ամիսներին՝ 20 157)։
Նույն ժամանակահատվածում մահացել է 15 166 մարդ, ինչը 6,3%-ով ավելի է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի՝ մահացության հիմնական պատճառներն են՝ արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, նորագոյացությունները և շնչառական օրգանների հիվանդությունները։