Բախում՝ Դատախազության մոտ. Ոստիկանների ուղղությամբ Փաշինյանի ու Ալիևի նկարներով մետաղադրամներ են նետել
Երևանում Գլխավոր դատախազության մուտքի մոտ բախում է տեղի ունեցել բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև:
Ոստիկանները խոչընդոտեցին Բագրատ Սրբազանի առաջնորդած հավաքի մասնակիցների ակցիային, ինչին ի պատասխան քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի լուսանկարներով 10 դրամանոց մետաղադրամներ են նետել նրանց ուղղությամբ։