Բռնցքամարտի Մ22 ԵԱ․ Հայաստանի 5 ներկայացուցիչ կիսաեզրափակչում է
5 հայ բռնցքամարտիկ մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունից կվերադառնա մեդալով․ այս մասին հայտնում են Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիայից:
Կիսաեզրափակիչ դուրս եկած Էլիդա Քոչարյանին միացան նաև 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը և 67 կգ քաշային Հարություն Հակոբկոխյանը։
Կիսաեզրափակիչում Գարբոյանն ու Սահակյանը կմրցեն համապատասխանաբար Իռլանդիայի և Անգլիայի ներկայացուցիչների հետ։
Եվրոպայի գործող չեմպիոն Ռուսլան Ասլիյանի մրցակիցը թուրք Մեհմետ Չինարն է։ Հակոբկոխյանը ուժերը կչափ տանտերերի` Բուլղարիայի ներկայավուցչի հետ, իսկ Էլիդա Քոչարյանի մրցակիցը լատվիացի Աննա Սորոկինան է։