17 Հնս
2026
31° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բերման է ենթարկվել 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները Երևանի Պուշկինի փողոցի պատերից ջնջող կինը

Բերման է ենթարկվել 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները Երևանի Պուշկինի փողոցի պատերից ջնջող կինը

ԶԼՄ-ներում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի կին ներկում Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները:

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ քիչ առաջ հայտնաբերվել և խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է մայրաքաղաքի 62-ամյա բնակիչ Հասմիկ Գ.-ն։ Այս մասին ABCmedia-ին հայտնել է  ՆԳ նախարարի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026