21 Հնս
2026
21° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տավուշցիներն ահազանգում են՝ կարկուտը վնասել է այգիներ, հողատարածքներ և բնակելի տների տանիքներ

Տավուշցիներն ահազանգում են՝ կարկուտը վնասել է այգիներ, հողատարածքներ և բնակելի տների տանիքներ

Երեկ՝ հունիսի 20-ին, Տավուշի մարզում տեղացած ինտենսիվ կարկուտը զգալի վնասներ է հասցրել Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան և Կոթի բնակավայրերին․ գրում է Tavushmedia-ն։

«Վնասվել են այգիներ, տնամերձ հողատարածքներ, ինչպես նաև բնակելի տների տանիքների թիթեղները։

Քաղաքացիներն ահազանգում են՝ կարկուտը վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը, պտղատու այգիները և տնտեսությունները։ Վնասներ են արձանագրվել նաև տնամերձ հողամասերում։

Տեղական ինքնակառավարման մարմինները, ստեղծված իրավիճակի հետևանքները գնահատելու նպատակով, բնակավայրերի վարչական կենտրոններում իրականացնում են վնասների նախնական հաշվառման աշխատանքներ։

Բնակիչներն ակնկալում են տեղական ինքնակառավարման և պետական կառավարման մարմինների աջակցությունը՝ հասցված վնասների հետևանքները հաղթահարելու համար»,- նշում է լրատվամիջոցը։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026